ՆԱՏՕ-ն դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Օսլոյում կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այդ հարցի շուրջ քննարկումը շարունակվում է»,- ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի համար ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում:

«Ես միանգամայն վստահ եմ, որ Վիլնյուսի գագաթնաժողովի գլխավոր հարցը կդառնա Ուկրաինային աջակցելը և նրան ուղղվող ռազմական օգնության ընդլայնումը»,- եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում