Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը պետության կայուն զարգացման երաշխիքն են և նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը:

Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախահայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»,- նշված է շնորհավորական ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում