ԼԼիլիթ Ասատրյան

Ձեր արդյունավետ պետական գործունեությունը նպաստում է հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը. Տոկաևը՝ Փաշինյանին

Ձեր արդյունավետ պետական գործունեությունը նպաստում է հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը. Տոկաևը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։

Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում