Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը հնարավորություն կտան այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել նախանշված բոլոր նպատակներին՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Լուկաշենկոն նշել է, որ ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակություն՝ ուղղված հայ-բելառուսական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրման միավորումներում սերտ փոխգործակցությանը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում