ՄՄարիամ Մխիթարյան

Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ շարունակելու է ղեկավարել Ժողովրդահանրապետական կուսակցությունը

Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ շարունակելու է ղեկավարել Ժողովրդահանրապետական կուսակցությունը

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը նախագահի ընտրություններում ընդդիմության միակ թեկնածուն էր, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից՝ մայիսի 28-ին քվեարկության երկրորդ փուլում կրած պարտությունից հետո։

Թուրքիայի գործող նախագահ Էրդողանին պարտվելուց հետո Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ շարունակելու է պայքարը «ավտորիտար ռեժիմի» դեմ։

Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով Ժողովրդահանրապետական ​​կուսակցության աղբյուրները, հաղորդում են, որ Քըլըչդարօղլուի գլխավորած կուսակցությունում ավելի ու ավելի հաճախ են խոսում առաջնորդին փոխելու անհրաժեշտության մասին, որը 2010 թվականից ի վեր կուսակցությունը ղեկավարելու ընթացքում չի հաղթել ոչ մի համազգային ​​ընտրություններում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում