ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում