ՄՄարիամ Մխիթարյան

Ստեղծվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով հիմնադրամ, կստեղծվի նաև Էրդողանի գրադարան

Ստեղծվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով հիմնադրամ, կստեղծվի նաև Էրդողանի գրադարան

Թուրքիայի նախագահ Էրդողանի անունով հիմնադրամ է ստեղծվել։ Հիմնադիրներից են Բիլալ Էրդողանը, Էսրա Ալբայրաքը, Սումեյյե Էրդողան Բայրաքթարը, Վեդաթ Դեմիրոզը, Թևֆիկ Գյոքսուն, Հուսեյն Այդընը, Ահմեդ Օզելը և Նուրի Աքսուն, գրում է USA TODAY-ը։

Նշվել է, որ հիմնադրամի նպատակն է հիմնել «Ռեջեփ Թայիփ Էրդողանի թանգարան», որտեղ կցուցադրվեն նախագահի անձնական իրերն ու կառավարման ժամանակ իրեն նվիրած իրերը, ինչպես նաև հիմնել «Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրադարան»՝ բարձրացնելու հասարակության կրթական և մշակութային մակարդակը։

Հիմնադրամը կազմակերպելու է նաև ցուցահանդեսներ՝ գիտական, մշակութային և գեղարվեստական ծրագրերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում