ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել հինգ անձի նկատմամբ՝ Մոլդովան «ապակայունացնելու» համար

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել հինգ անձի նկատմամբ՝ Մոլդովան «ապակայունացնելու» համար

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել հինգ անձի նկատմամբ, որոնց պատասխանատու է համարում Մոլդովայի «ապակայունացման» համար: Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում:

«Սև ցուցակում» են հայտնվել, մասնավորապես, Մոլդովական ընդդիմադիր «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորը, ռուսաստանցի գործարար Իգոր Չայկան, մոլդովացի գործարար Վլադիմիր Պլախոտնյուկը, ինչպես նաև Ռուսաստանի և Մոլդովայի քաղաքացիներ Ալեքսանդր Կալինինը և Գրիգորի Կարամալակը:

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունել է այս որոշումը: «ԵՄ-ն օգնում է մեզ կանգնեցնել նրանց, ովքեր ցանկանում են ապակայունացնել երկիրը և արգելափակել մեր ապագան»,- հավելել է Սանդուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում