Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում. Հերցոգ

Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում. Հերցոգ

Երկօրյա այցով Բաքվում գտնվող Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այցը որակել է «պատմական» և վստահություն հայտնել, որ այն հզոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում:

Հերցոգն իր հերթին նշել է, թե Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում, իսկ Իրանը տարածաշրջանի անվտանգության կառուցվածքին սպառնացող երկիր է։

Իսրայելի նախագահն Ադրբեջանի հետ հարաբերություններն անվանել է «ռազմավարական», նշել՝ դրանք ազդեցություն են ունենում ամբողջ տարածաշրջանի վրա խաղաղության, բարգավաճման և զարգացման տեսանկյունից: Նրա խոսքով՝ երկու երկրների գործընկերությունը ցույց է տալիս, որ եթե «հրեաներն ու մուսուլմանները միասին քայլեն դեպի խաղաղություն, ապա կարող են միասին հասնել մեծ նվաճումների»:

Հերցոգն Ալիևին հրավիրել է այցելել Իսրայել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում