Կոսովոյում բախումների ժամանակ ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի ավելի քան 40 ներկայացուցիչ է վիրավորվել

Կոսովոյում բախումների ժամանակ ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի ավելի քան 40 ներկայացուցիչ է վիրավորվել

Կոսովոյում բախումների ժամանակ վիրավորվել է ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի ավելի քան 40 ներկայացուցիչ՝ հիմնականում հունգարացի և իտալացի զինծառայողներ: Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ իտալացիներից երեքի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հայտնի է դարձել նաև երկու մոլդովացի խաղաղապահի վիրավորման մասին: Մոլդովայի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և մոլդովական զորախմբի բոլոր խաղաղապահները վերադարձել են մշտական տեղակայման վայրեր:

ՆԱՏՕ-ն հատուկ կոմյունիկեում խստորեն դատապարտել է խաղաղապահների վրա հարձակումները և պահանջել անհապաղ դադարեցնել բռնությունը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ Արևմուտքի երկրներին կոչ է արել հետ կանչել Կոսովոյի հյուսիսային մունիցիպալիտետների ալբանացի քաղաքապետներին և հետ քաշել ոստիկանական հատուկ ջոկատայիններին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոսովոյի սերբերը արգելափակում են մունիցիպալ շենքերը՝ թույլ չտալով նորընտիր ղեկավարների մուտքը: Կոսովոյի ոստիկանությունն ուժային միջոցներ է կիրառում ցուցարարներին ցրելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում