ԼԼիլիթ Ասատրյան

Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով. Նիկոլ Փաշինյան

Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և խորվաթ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով կայունություն և նորանոր ձեռքբերումներ։

Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով: Գոհունակությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր հանդիպումը: Վստահ եմ, որ սա հիմք կհանդիսանա հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման նշանակալի ներուժի իրացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում