Տեղի ունեցավ «Անահիտ» անիմացիոն երաժշտական լիամետրաժ ֆիլմի արցախյան պրեմիերան

Տեղի ունեցավ «Անահիտ» անիմացիոն երաժշտական լիամետրաժ ֆիլմի արցախյան պրեմիերան

Ստեփանակերտի գլխավոր դահլիճն այսքան մարդաշատ, ավելի շուտ՝ երեխայաշատ, վաղուց չէր եղել: Լավ գովազդված ու մեծ հետաքրքրություն հարուցած «Անահիտ» անիմացիոն երաժշտական լիամետրաժ ֆիլմի արցախյան պրեմիերան է բոլորին բերել դահլիճ: Ֆիլմը սկսելուց կես ժամ առաջ դահլիճում այլևս նստելու տեղ չկար: Մշակույթի 2 նախարարները, հայաստանյան պատգամավորների պատվիրակությունն ու մուլտֆիլմի ստեղծագործական անձնակազմը ստիպված իրենց տեղերն էլ զիջեցին արցախցի փոքրիկներին:

Հեքիաթը էկրանավորողներն առավել քան ուրախ էին տեսնել, թե ինչ քննություն է բռնում ֆիլմի արցախյան պրեմիերան: Ստեղծագործական խումբը վայելեց այն ջերմությունը, որը կար Արցախում: 80 րոպե շարունակ նոր ու ժամանակակից ընկալումներին համահունչ ներկայացված մուլտֆիլմը մեծ խանդավառություն էր առաջացրել արցախցի փոքրիկների մոտ: 

Ստեղծագործական խմբի հաջորդ մտահղացումը Վարազդատ թագավորի օլիմպիական հաղթանակի մասին պատմող ֆիլմն է լինելու: Արցախում մեծ հետաքրքրությամբ սպասելու են նաև այդ պատմությանը:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում