ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի Ռադան հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը

Ուկրաինայի Ռադան հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը

Ուկրաինայի Գերագույն ռադան երկուշաբթի հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով Կիևի պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։ Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի ալիքում նշել է, որ համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել 328 պատգամավոր։

Պատժամիջոցները նախատեսում են Իրանի հետ առևտրային գործառնությունների ամբողջական արգելք, ռեսուրսների, թռիչքների, փոխադրումների, Ուկրաինայի տարածքով Իրանի քաղաքացիների տարանցման դադարեցում, Իրանի քաղաքացիների նկատմամբ տնտեսական և ֆինանսական պարտավորությունները կատարելուց Կիևի հրաժարում, նաև արգելք է կիրառվում տեխնոլոգիաների և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման հանդեպ։  Բացի այդ, Ուկրաինայում չեն սպասարկվելու Իրանի քաղաքացիների էլեկտրոնային վճարումները։

Կիևը 2022 թվականի հոկտեմբերին Թեհրանին մեղադրել է Ռուսաստանին զենք, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Մայիսի 28-ի գիշերը, ըստ Ուկրաինայի իշխանությունների, Կիևի վրա ամենազանգվածային հարձակումը կատարվել է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Թեհրանը հերքում է մեղադրանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում