ՄՄարիամ Մխիթարյան

Ֆինլանդիայի արտգործնախարարը զգուշացրել է ԵԱՀԿ-ի փլուզման վտանգի մասին

Ֆինլանդիայի արտգործնախարարը զգուշացրել է ԵԱՀԿ-ի փլուզման վտանգի մասին

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) վեց ամսվա ընթացքում ճգնաժամ է սպառնում Ռուսաստանի և Բելառուսի պատճառով, քանի որ այդ պետությունները չեն հաստատում 2024 թվականին Էստոնիայի նախագահությունը։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն:

«Իրավիճակը լուրջ է: Եթե 2024 թվականին ԵԱՀԿ-ն նախագահ չունենա, կարող է փլուզվել, մինչև 2025 թվականին Ֆինլանդիան ստանձնի նախագահությունը»,- իր մտահոգությունն է հայտնել դիվանագետը։

Կազմակերպության կանոնների համաձայն՝ ռոտացիոն նախագահը պետք է հաստատվի անդամ բոլոր 57 երկրների կողմից։ Սակայն Ռուսաստանը և Բելառուսը չեն հաստատել Էստոնիայի թեկնածությունը հաջորդ տարի նախագահի պաշտոնում, Էստոնիան էլ չի պատրաստվում հրաժարվել իր թեկնածությունից, նշում են ֆիննական լրատվամիջոցները։

ԵԱՀԿ-ն ստեղծվել է Բուդապեշտում 1994 թվականին: Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1975 թվականին՝ Հելսինկիում՝ Ֆինլանդիայի և անձամբ նախագահ Ուրhո Կեկկոնենի նախաձեռնությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում