ՄՄարիամ Մխիթարյան

Շվեդիան և Թուրքիան առաջիկայում ՆԱՏՕ-ում քննարկումներ կանցկացնեն. Շվեդիայի ԱԳՆ-ն

Շվեդիան և Թուրքիան առաջիկայում ՆԱՏՕ-ում քննարկումներ կանցկացնեն. Շվեդիայի ԱԳՆ-ն

Շվեդիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները մոտ ապագայում կհանդիպեն՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի հետաձգված հայտը, երկուշաբթի հայտնել Է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Reuters-ը:

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական գործողություններից հետո։ Ֆինլանդիան ապրիլին միացավ Արևմտյան ռազմական դաշինքին, Շվեդիայի հայտը, սակայն, մերժվեց Թուրքիայի և Հունգարիայի առարկությունների պատճառով:

Ըստ լրատվական գործակալության, Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում գործող նախագահ Թայիփ Էրդողանի հաղթանակը բարդացնում է այդ գործընթացը:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրոմը երկուշաբթի SVT հեռուստաընկերությանը հայտնել էր, որ հինգշաբթի Օսլոյում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Ավելի ուշ Բիլստրոմի ներկայացուցիչն ասել էր, որ իրենց տեղեկություններով, Թուրքիայի արտգործնախարարը չի ժամանելու Օսլո, այդ պատճառով այնտեղ ոչ մի հանդիպում չի լինի: Նա միաժամանակ հավելել է, որ հանդիպում, այնուամենայնիվ, առաջիկայում տեղի կունենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում