ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան Ռուսաստանի հարավին հարվածներ է հասցնում հրթիռով և անօդաչու սարքերով. ԶԼՄ-ներ

Ուկրաինան Ռուսաստանի հարավին հարվածներ է հասցնում հրթիռով և անօդաչու սարքերով. ԶԼՄ-ներ

Ուկրաինան հրթիռով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի հարավում գտնվող երկու շրջանի, հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռը, հաղորդում են Ռուսաստանի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները: Նրանք հայտնում են նաև, որ Ռուսաստանի հարավում գտնվող Կրասնոդար քաղաքում պայթյունի հետևանքով վնասվել են բնակելի և գրասենյակային շենքեր: Չի նշվել, թե ինչն էր պայթյունի պատճառը, թեև ըստ ռուսական լրատվամիջոցների, եղել է անօդաչու թռչող սարքի հարձակում:

Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը Telegram-ում գրել է. «Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները: Միջադեպի պատճառները պարզվում են, բնակիչներին խնդրում ենք հանգստություն պահպանել: Ամենակարևորը՝ զոհեր չկան»:

Հարևան Ռոստովի մարզի նահանգապետն էլ հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունն ուկրաինական հրթիռ է խոցել Մորոզովսկի մոտ, որտեղ գործում է ռուսական ավիաբազա։

Shot Telegram ալիքը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 29-ի գիշերը մեկուկես ժամ գնդակոծել են Բրյանսկի շրջանը։ Անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել Ռուսաստանի սահմանամերձ Չուրովիչի գյուղը։ Բարեբախտաբար զոհեր չկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում