ՄՄարիամ Մխիթարյան

Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը

Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ինչ-որ մեկն անհանգստանում է, իհարկե չեմ կարծում, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անհանգստանում է այդ կապակցությամբ, բայց եթե հանկարծ... ապա ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանն ու մյուս երկրները մեզ նման սերտ հարաբերություններ ունենան Ռուսաստանի Դաշնության հետ։ Դա շատ պարզ է: Պետք է անդամակցել Բելառուսի և Ռուսաստանի միությանն ու վերջ, կլինի միջուկային զենք՝ բոլորի համար»,- ասել Է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ դա իր անձնական կարծիքն է։ «Բայց, կարծում եմ, որ սա հնարավոր է: Մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք, որ ունենք միավորվելու բացառիկ հնարավորություն»,- եզրափակել է Լուկաշենկոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում