Կալիֆոնիայի համալսարանի «Համեր» թանգարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում էր կազմակերպել

Կալիֆոնիայի համալսարանի «Համեր» թանգարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում էր կազմակերպել

Կալիֆոնիայի համալսարանի «Համեր» թանգարանը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամերիկյան լսարանին ներկայացնել Հայաստանը, հայերին և հայկական խնդիրները: Այս անգամ կազմակերպել էին քննարկում` «Հայոց ցեղասպանությունը. ժխտումի մեկ դար» խորագրով:

Գլխավոր բանախոսներից մեկը UCLA-ի՝  Մերձավոր արևելքի և հայոց պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, լսարանին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմական մանրամասները՝ ինչպե՞ս, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է ծրագրվել, իրագործվել և մինչև այսօր ժխտվում մեծագույն հանցագործությունը:

Միջոցառման բանախոսների կարծիքով` թեև Թուրքիայում քաղաքացիական հասարակությունն այսօր սկսել է կոտրել տաբուները, բայց այդ երկիրն ամենևին պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ԱՄՆ-ը պետք է ճնշում բանեցնի Թուրքիայի վրա:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում