ԼԼիլիթ Ասատրյան

Լաչինի միջանցքի արգելափակումը, ցավոք, տեղի է ունեցել խաղաղապահների ներկայության պայմաններում. Փաշինյանը` Պուտինին

Լաչինի միջանցքի արգելափակումը, ցավոք, տեղի է ունեցել խաղաղապահների ներկայության պայմաններում. Փաշինյանը`  Պուտինին

Տնտեսական դինամիկայի առումով Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ առնվազն վատ չէ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում` Լաչինի միջանցքում. այդ մասին այսօր մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Ցավոք, ի հակադրություն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով ԼՂ-ն հայտնվել է հումանիտար ճգնաժամի իրավիճակում: Դուք գիտեք, որ Ադրբեջանը նաև արգելափակել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ինչն էլ ավելի է վատացնում հումանիտար իրավիճակը»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ դժվարացել է սննդամթերքի և ապրանքների մատակարարումը ԼՂ. Փաշինյանը նշել է` թեպետ այս հարցում աջակցում են ռուս խաղաղապահները, սակայն ընդգծել` Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկության պարագայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում