Առաջին ալիքը պատրաստվում է «Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխությանը

Առաջին ալիքը պատրաստվում է «Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխությանը

Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ակադեմիայի 6 000 անդամներն արդեն կատարել են ամենաբարդ գործը: Նրանք դիտել են հարյուրավոր ֆիլմեր, կազմել Օսկարի արժանի ֆիլմերի կարճ ցուցակներ, քվեարկել դրանց օգտին ու հիմա հանգիստ խղճով սպասում են մրցանակաբաշխության օրվան: Իսկ դրան գրեթե ոչինչ չի մնացել: «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժինն ու մեկնաբանները եւս պատրաստվում են այս կարեւոր իրադարձությանը: Առաջինի  եթերում շոուն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի առավոտյան 05:30-ին: Ամենակարեւորն  առաջինը իմանալու համար պետք է արթուն մնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում