«Վագները» սկսում է իր ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից

«Վագները» սկսում է իր ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ դուրս է բերում իր ստորաբաժանումները Բախմուտից: Նրա խոսքով՝ իր զորքերը քաղաքն ամբողջությամբ կլքեն մինչև հունիսի 1-ը և այն կհանձնեն ՌԴ ԶՈՒ կանոնավոր ստորաբաժանումներին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 21-ին հայտարարել էր, որ ռուսական զորքերը լիովին վերահսկում են Բախմուտ քաղաքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին և ռուս զինվորականներին:

Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմբավորումը ավելի վաղ հայտնել էր Բախմուտում խնդրահարույց իրավիճակի մասին: Նշվում էր, որ ուժերը շարունակում են վերահսկել բնակավայրի փոքր հատվածը, որից պետք է դուրս գան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում