ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ու Կատարի միջև համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ու Կատարի միջև համագործակցության հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխշահավետ փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

Անդրադարձ է կատարվել ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերին և դրանց հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղություններին, ինչպես նաև պետական կառավարման և մասնավոր ոլորտներում տեխնոլոգիական բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ավարտին Կատարի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաին հրավիրել է իր պաշտոնակից Ռոբերտ Խաչատրյանին մասնակցել Կատարում կայանալիք «Վեբհամաժողովին», ինչը հնարավորություն կտա վերհանել երկու երկրների համապատասխան ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել սերտ շփումներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում