ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում

Իրանը դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում

Իրանը Սաուդյան Արաբիայում դեսպան է նշանակել՝ երկու պետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին պայմանավորվածությունների շրջանակում, հայտնել է Tasnim գործակալությունը։

Ըստ լրատվականի՝ Ալիրեզա Էնայաթին կդառնա Էր Ռիադում հանրապետության նոր դիվանագիտական ​​ներկայացուցիչը։ Press TV-ն էլ հաղորդել է, որ Էնայաթին նախկինում եղել է Քուվեյթում Իսլամական Հանրապետության դեսպանը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունում արտաքին գործերի նախարարի օգնականը և Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրենը:

Մայիսի 11-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել էր, որ Սաուդյան Արաբիան Թեհրանում նշանակել է իր նոր դեսպանին և վստահություն էր հայտնել, որ Իրանն էլ մոտ ապագայում կհայտարարի Ռիադում իր դիվանագիտական ​​ներկայացուցչի անունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում