ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Լուիս Բոնո

ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Լուիս Բոնո

Մայիսի 24-ին կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հանդիպումը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների կառուցման մասին» համաձայնագրի նախագծի բանակցությունների ներկա վիճակը, այդ շրջանակում անցկացված վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները:

Ջեյհուն Բայրամովը մեկ անգամ ևս ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերում։

Լուիս Բոնոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցելու խաղաղության հաստատման գործընթացին։ Նա ընդգծել է տարածաշրջանի զարգացման համար խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում