ԼԼիլիթ Ասատրյան

Հիմա շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում. Նիկոլ Փաշինյան

Հիմա շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգողը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ մակարդակում է այդ խոսակցությունը:

«Դուք գիտեք, որ մեր ծրագրում կա Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր: Ցավոք, մեր գործող ատոմակայանը ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել, և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում: Այդ բանակցությունները վարվում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, նաև երրորդ երկրների հետ: Մենք հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ: 

Վերլուծություններ են արվում, թե ո՛ր հզորությունն է, որ մեզ անհրաժեշտ է: Ուզում եմ նաև ասել, որ առաջիկայում ՀՀ պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա այդ մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանում փոքր միջուկային ռեակտորներ ստեղծելու հնարավորությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում