Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել սահմանին արտասահմանյան անձնագրերի առգրավման մասին

Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել սահմանին արտասահմանյան անձնագրերի առգրավման մասին

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդուման ընդունել է «Ելքի և մուտքի կարգի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները, որոնք ընդլայնում են սահմանապահների լիազորությունները արտասահման մեկնող քաղաքացիների արտասահմանյան անձնագրերի առգրավման հարցում:

Փաստաթղթի համաձայն՝ սահմանային վերահսկողության աշխատակիցները կկարողանան վերցնել ՌԴ այն քաղաքացիների արտասահմանյան անձնագրերը, որոնց արգելված է արտերկիր մեկնել:

Նրանք, ովքեր զորակոչվել են զինվորական ծառայության և այդ հիմքով չեն կարող Ռուսաստանից հեռանալ, պարտավոր կլինեն հանձնել անձնագրերը համապատասխան մարմին: Եթե քաղաքացին անձնագիրը չի հանձնել, ապա այն անվավեր է ճանաչվում և ենթակա է առգրավման սահմանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում