ԱԱրսեն Մկրտչյան

Ռուբեն Ռուբինյանը Լեո Դոքերթիին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուբեն Ռուբինյանը Լեո Դոքերթիին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին:

Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում