ՄՄարիա Գաբրիելյան

Հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի նիստերի օրակարգի նախագծերը

Հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի նիստերի օրակարգի նախագծերը

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 22-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

 

Մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 29 հարց:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը . բյուջետային քննարկումները խորհրդարանում կսկսվեն մայիսի 29-ին` ժամը 10:00-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում