Չինաստանը Յոթի խմբի երկրներին կոչ է արել զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականությունից

Չինաստանը Յոթի խմբի երկրներին կոչ է արել զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականությունից

Չինաստանի իշխանությունները Յոթի խմբի երկրներին կոչ են արել զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականությունից՝ ասված է Չինաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։

«Մենք G7-ի պետություններին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականության ծրագրերից և դրան մասնակցությունից: Միացյալ Նահանգներն ակտիվորեն կիրառում է միակողմանի պատժամիջոցներ և որդեգրել է, այսպես կոչված, անջատման քաղաքականություն։ Հենց նրանք են զբաղվում տնտեսության քաղաքականացմամբ, այն դարձնում զենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ Յոթի խմբի երկրները պետք է դադարեն ճնշում գործադրել այլ երկրների վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում