ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում երրորդ անգամ չի առաջադրվի

Էրդողանը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում երրորդ անգամ չի առաջադրվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ վերընտրվելու դեպքում չի առաջադրվի նախագահական երրորդ ժամկետի համար։

«Ըստ գործող կանոնակարգի՝ նախագահ կարող է ընտրվել միայն երկու անգամ։ Իմ առաջին ժամկետն ավարտվել է, հիմա ընթանում են երկրորդ ժամկետի ընտրությունները։ Երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում այս գործընթացը հաջողությամբ կավարտվի»,- ասել է նախագահն ու նշել, որ չի կարող նախագահել Թուրքիան մինչև 2033 թ.-ը:

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի վերջնական արդյունքների համաձայն՝ Էրդողանը ստացել է վավեր ձայների 49,52 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը, Օգանը՝ 5,17 տոկոսը, Ինջեն՝ 0,43 տոկոսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում