ՀԱՊԿ-ի անդամների ինքնիշխանության և անկախության պահպանման համար անհրաժեշտ է միասնություն. Լուկաշենկո

ՀԱՊԿ-ի անդամների ինքնիշխանության և անկախության պահպանման համար անհրաժեշտ է միասնություն. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընթացքում կարևորել է ՀԱՊԿ-ում միասնությունը՝ կազմակերպության անդամների ինքնիշխանության և անկախության պահպանման համար։

«Վստահ եմ, որ Բելառուսի նախագահության կարգախոսը, այն է՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների շահերին։ Չի կարելի այս առումով շրջանցել մեր միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակում նպատակ ունի անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ ՀԱՊԿ-ի պետությունների համախմբվածության բարձրացման համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նրա խոսքով՝ կազմակերպության ամրապնդման, դրա պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հեռանկարն առկա հակասությունների վերացումն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում