Կառավարության՝ մայիսի 18-ի նիստի օրակարգում ներառված է որոշում, համաձայն որի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները կստանան պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի եվ նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող), Հայաստանի Հանրապետության վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգ և պայմաններ»։
Նախագծի մշակմանը հեղինակը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն է:










