ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնմանը

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնմանը

«ԱՄՆ պետքարտուղարությունը կարծում է, որ այժմ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ամրապնդելու ժամանակը չէ։ Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված զանգվածային հակառուսական պատժամիջոցների ֆոնին մտահոգիչ է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնումը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ:

«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթեր լինեն, դա աճող անհանգստություն կառաջացնի ոչ միայն ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների, այլև այն ընկերությունների համար, որոնք կարող են աշխատել վրացական օդանավակայաններից: Ամբողջ արևմտյան հանրությունը հեռավորություն է պահպանում Ռուսաստանից, և մենք կարծում ենք, որ այժմ այդ երկրի հետ համագործակցությունն ամրապնդելու ժամանակը չէ»,- ասել է Պատելը:

2023 թվականի մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Վրաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Թբիլիսին անթույլատրելի է համարել  երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելը:

Մայիսի 19-ին՝ Ռուսաստանից առաջին ինքնաթիռի վայրէջքի օրը՝ ի նշան Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման դեմ բողոքի, ակցիա կանցկացվի Թբիլիսիում։ Այս մասին հայտարարել է «Դրոա» շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում