Իսրայելի նախագահը մայիսի վերջին կայցելի Ադրբեջան

Իսրայելի նախագահը մայիսի վերջին կայցելի Ադրբեջան

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նախատեսում է մայիսի վերջին այցելել Ադրբեջան՝ լրատվամիջոցներին հայտնել է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը:

Ավելի վաղ՝ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ, Հերցոգը հայտարարել էր Ադրբեջան այցելելու իր մտադրության մասին: Ապրիլի կեսերին էլ ներկայացուցչական կազմով Բաքվում էր Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը, որը հանդիպումներ անցկացրեց նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում