Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը. Բորել

Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը. Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բրյուսելում կայացած հանդիպման մասին:

«Ողջունել եմ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպումների վերսկսումը: Քննարկել ենք դրանց արդյունքները և հետագա անելիքները, ինչպես նաև մտքեր ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը»,- գրել է Բորելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում