ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ

Թուրքիայում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ

«Մայիսի 28-ին՝ կիրակի, Թուրքիայում տեղի կունենա նախագահի ընտրության երկորդ փուլը»,- թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Եները։

Նա պարզաբանել է, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին, ինչի կապակցությամբ երկրում կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։

Նրա խոսքով՝ քվեների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,51 տոկոսը, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը, «Աթա» քաղաքական բլոկի ներկայացուցիչ Սինան Օղանը՝ 5,7% ձայն։

Ըստ Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահի՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 88,92 տոկոս։

Ահմեթ Եները միաժամանակ նշել է, որ Թուրքիայում ընտրության առաջին փուլի վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին։

Նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Թուրքիայի բարձրագույն պետական ​​պաշտոնի համար պայքարելու են Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։ Հաղթող է ճանաչվելու ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում