ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը և Եգիպտոսը շուտով դեսպանատներ կբացեն

Իրանը և Եգիպտոսը շուտով դեսպանատներ կբացեն

Իրանցի պատգամավորներից մեկը հաստատել է մամուլի տեղեկությունները, որ Իրանը և Եգիպտոսը բանակցություններ են վարում Բաղդադում՝ ասելով, որ երկու երկրները շուտով կվերսկսեն դիվանագիտական հարաբերությունները։

«Շատ կարևոր է Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերականգնումը, քանի որ Եգիպտոսը տարածաշրջանի և աշխարհի ամենահին ու քաղաքակիրթ երկրներից մեկն է: Հետևաբար, Եգիպտոսի դիրքը շատ բարձր և կարևոր է մյուս երկրների համեմատ։ Դեսպանատների բացումից հետո հանդիպում կկազմակերպվի Իրանի նախագահ պարոն Ռայիսիի և Եգիպտոսի նախագահ պարոն Ալ-Սիսիի միջև»,- ասել է նա Tasnim-ին։

Կիրակի IRNA կայքի համաձայն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Թեհրանն ակնկալում է Եգիպտոսի հետ հարաբերություններում տեսնել «նոր և փոխադարձ քայլեր»:

Նշելով, որ Իսլամական Հանրապետությունը մշտապես ողջունել է Եգիպտոսի հետ կապերը, նախարարն ասել է, որ այժմ երկու երկրի շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները Թեհրանում ու Կահիրեում արդյունավետ հանդիպումներ են անցկացնում, և այժմ «լավ հնարավորություն» կա Իրանի ու Եգիպտոսի պաշտոնյաների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում