ԼԼիլիթ Ասատրյան

Էրդողանի օգտին քվեարկածների ձայները պակասել են 50 տոկոսից

Էրդողանի օգտին քվեարկածների ձայները պակասել են 50 տոկոսից

Քվեաթերթիկների 89.24%-ը մշակելուց հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին են ձայների 49,94%-ը, և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 44,30%-ը։

 

Թուրքիայում 99 տոկոս հավանականությամբ կլինի նախագահի ընտրությանն երկրորդ փուլ։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ էին։

Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել էին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր թեկնածությունից հրաժարվելու մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում