ԼԼիլիթ Ասատրյան

Էրդողանը առաջատար է ընտրությունների առաջին փուլում. մշակվել է քվեաթերթիկների 75 տոկոսը

Էրդողանը առաջատար է ընտրությունների առաջին փուլում. մշակվել է քվեաթերթիկների 75 տոկոսը

Թուրքիայում այսօր տեղի ունեցած ընտրությանը ընտրությանը քվեատուփերի 75 տոկոսի մշակումից հետո առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ 

Էրդողանը ստացել է ձայների 50,9%-ը, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ավելի քան 43%-ը։

Ata դաշինքի թեկնածու Սինան Օղանը ստացել է քվեների 5.3 տոկոսը։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ էին։

Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել էին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր թեկնածությունից հրաժարվելու մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում