Գերմանիան Ուկրաինայի համար 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ է պատրաստում

Գերմանիան Ուկրաինայի համար 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ է պատրաստում

Գերմանիայի կառավարությունը Ուկրաինայի համար 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ է պատրաստում՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից:

Նախատեսվում է Կիև ուղարկել հետևակի լրացուցիչ 20 Marder մարտական մեքենա, 30 Leopard տանկ, 200 հետախուզական անօդաչու թռչող սարք, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք։ Փաթեթում ներառված են նաև 18 հաուբից և 100 զրահամեքենա:

«Այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ Գերմանիան լրջորեն է տրամադրված Ուկրաինային օգնելու հարցում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Բորիս Պիստորիուսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում