ՄՄարիամ Մխիթարյան

ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլուն բուժման համար արտերկիր տեղափոխելու հայցը

ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլուն բուժման համար արտերկիր տեղափոխելու հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանների հայցը՝ արտերկրի կլինիկաներից մեկում բուժման նպատակով նրա պատժի կրումը հետաձգելու պահանջով, հայտնել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգվաձեն:

Բացի այդ, նրա խոսքով, տվյալ որոշումը ոչ մի կերպ չի պարտավորեցնում վրացական պետությանը Սաակաշվիլուն տեղափոխել երկրի ներսում գտնվող որևէ այլ բուժհաստատություն:

Վրաստանի նախկին նախագահի փաստաբանները Ստրասբուրգի դատարան հայց էին ներկայացրել ապրիլի 11-ին:

Ինչ վերաբերում է Սաակաշվիլուն քաղաքացիական կլինիկայից բանտ տեղափոխելուն, ապա, ինչպես հայտարարում է Բրեգվաձեն, դա կարվի, եթե բժիշկները թույլ տան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում