Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը Կութի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:









