ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ կարող է ապացուցել Ռուսաստանի միջամտությունն ընտրություններին

Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ կարող է ապացուցել Ռուսաստանի միջամտությունն ընտրություններին

Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն պնդում է, թե ապացույցներ ունի, որ ռուսական կողմը ներգրավված է մայիսի 14-ի ընտրությունների նախաշեմին թեկնածուների մասին ոչ հավաստի տեղեկությունների տարածմանը:

«Եթե մենք չունենայինք կոնկրետ ապացույցներ, ես չէի գրի այդ մասին Թվիթերում: Մենք անընդունելի ենք համարում մեկ այլ երկրի միջամտությունը Թուրքիայի ընտրական գործընթացին՝ ելնելով որևէ քաղաքական կուսակցության շահերից: Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհն իմանա այս մասին, ուստի և համապատասխան հրապարակում արեցի Թվիթերում»,- ասել է նա Reuters-ին։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ նրա ղեկավարած Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունն Անկարայում Ռուսաստանի դեսպանատան հետ չի քննարկել ֆեյքերի առաջացման հարցը։

Հինգշաբթի Քըլըչդարօղլուն Թվիթերում ռուսերեն հաղորդագրություն էր հրապարակել, որում կոչ էր արել Ռուսաստանին չմիջամտել մայիսի 14-ին հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է Թուրքիայի ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության մասին լուրերը՝ ընդգծելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները։

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ ամոթանք է տվել Քըլըչդարօղլուին, որ ՌԴ-ին մեղադրում է ընտրություններին միջամտելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում