ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին

ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին

Բաքվի Գարադաղի շրջանային դատարանում մայիսի 11-ին սկսվել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության Սալյանի շրջանային կառույցի նախագահ Զամին Սալաևի դատավարությունը։ Սալաևն արդեն 94 օր է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն ազատ արձակել։

Ըստ կուսակցության՝ լսումների ժամանակ մեղադրյալը հաստատել է իր անմեղությունը՝ հերքելով զոհի վրա դանակով հարձակվելու մեղադրանքը։ Կուսակցությունը կարծում է, որ Սալաևի դեմ մեղադրանքները շինծու են, նրան պատժում են ընդդիմադիր գործունեության համար։

Միացյալ Նահանգների դեսպանատունը, որն ուշադիր հետևում է Սալաևի գործին, կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր գործչին՝ պնդելով նրա անարդար կալանքը։ ԱՄՆ դեսպանատան խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը խթանելուն: Մենք իշխանություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները՝ իր իսկ սահմանադրությամբ և միջազգային համաձայնագրերով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Միացյալ Նահանգները կրկնել է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր կոչը՝ ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք անարդարացիորեն կամ կամայականորեն ձերբակալվել են իրենց իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրականացնելու համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում