ՄՄարիամ Մխիթարյան

Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի հերթական չհրահրված հարձակումը. Մարուքյան

Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի հերթական չհրահրված հարձակումը. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին՝ տարածելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելի թվիթերյան գրառումը: Պատելն այդ գրառման մեջ Ադրբեջանի վերջին սադրանքը բնութագրել է որպես «փոխհրաձգություն՝ Հայաստանի Սոթք գյուղի մոտ»: 

«Նախ՝ դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ ադրբեջանական բանակի հերթական չհրահրված հարձակումը, որը նման է ԻՊ-ի ռազմական գործողություններին: Հայկական բանակն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել մեր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։

Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանն իր օկուպացիոն ուժերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այսինքն՝ այն վարչական սահմանները, որոնք գոյություն ունեին երկու երկրի միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։

Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում