ՄՄարիամ Մխիթարյան

Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները

Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Նա այսպես է մեկնաբանել թուրքական ընդդիմության առաջնորդ, ղեկավար և նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքը, որը Ռուսաստանին մեղադրել է դավադրության ու ֆեյքերի տարածման համար։ Իր ուղերձում թուրք քաղաքական գործիչը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»։

«Ես չգիտեմ, թե ո՛րն է նման կոչերի պատճառը։ Մենք պնդում ենք, որ չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին և ընտրական գործընթացներին»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը շատ է կարևորում երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, որը մինչև հիմա շատ պատասխանատու և ինքնիշխան դիրքորոշում է դրսևորում մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների հարցում։

Ավելի վաղ նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն գրել էր, որ իբր ռուսական իշխանությունները կանգնած են «մոնտաժների, դավադրությունների, ձայնագրությունների հետևում, որոնք երեկ բացահայտվել են»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում