ԼԼիլիթ Ասատրյան

Ստրասբուրգում Արգիշտի Քյարամյանը և Շիոֆրա Օ՛Լիրին քննարկել են Հայաստանում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման հարցեր

Ստրասբուրգում Արգիշտի Քյարամյանը և Շիոֆրա Օ՛Լիրին քննարկել են Հայաստանում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման հարցեր

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, որոնց կազմում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Ստրասբուրգում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների չափորոշիչների կիրարկման, ինչպես նաև ոլորտային շարունակական բարեփոխումների համատեքստում ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի առաքելությանը, գործունեության առաջնահերթություններին, ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

ՔԿ-ից հիշեցնում են, որ պատվիրակության անդամների այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ Այն ուղղված է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմի գործարկմանն աջակցություն ցուցաբերելուն և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև միջգերատեսչական հանձնաժողովի անդամների միջև երկխոսության, քննարկումների խթանմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում