ՀՀայկ Նավասարդյան

Քննարկվել են իրավապահ և դատաիրավական ոլորտներում Հայաստանի և ԵԽ-ի համագործակցության հետ կապված հարցեր

Քննարկվել են իրավապահ և դատաիրավական ոլորտներում Հայաստանի և ԵԽ-ի համագործակցության հետ կապված հարցեր

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի այցը Ստրասբուրգ շարունակվում է։

«Նախօրեին այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման խթանմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Քննարկվել են իրավապահ և դատաիրավական ոլորտներում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության, բարեփոխումների աջակցության հետ կապված հարցեր։

Հանձնաժողովի անդամները բարձրացրել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի գործողությունների հետևանքով տարածաշրջանում առաջացած մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման և հումանիտար ճգնաժամի հետ կապված խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում