Պակիստանի Գերագույն դատարանը երկրի նախկին վարչապետի ձերբակալությունը անօրինական է ճանաչել

Պակիստանի Գերագույն դատարանը երկրի նախկին վարչապետի ձերբակալությունը անօրինական է ճանաչել

Պակիստանի Գերագույն դատարանը երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունն անօրինական է ճանաչել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի նախկին վարչապետը մեղադրվում է Պակիստանի պետական գանձարանից 52 արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետ եղած ժամանակ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։

Իմրան Խանի ձերբակալությունից հետո բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել: Կարաչի քաղաքում բախումներ են տեղի ունեցել նախկին վարչապետի կողմնակիցների և իշխանության ներկայացուցիչների միջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում