Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավոր զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու՝ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը: Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի չտարանջատող գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»,- գրել է Մարուքյանը։
The provocation unleashed by the Azerbaijani side on the border of Armenia once again proves Azerbaijan's constant policy of putting pressure on the Armenian side through force and threats. Shelling the Armenian positions and the ambulance evacuating wounded soldiers shows…
— Edmon Marukyan (@edmarukyan) May 11, 2023










